Մենք սովոր ենք կարտոֆիլն ընդունել որպես մեր ամենօրյա կերակրի բաղադրիչ: Սակայն պարզվում է, որ այն կարելի է օգտագործել նաև որպես հիանալի կոսմետիկ միջոց, հայտնում է allwomen.net.ua-ը:
Կարտոֆիլը որպես երիտասարդացնող միջոց
Բրիտանացի գիտնականները պարզել են, որ կարտոֆիլի հյութը մաշկը երիտասարդացնող հատկություն ունի: Այն պարունակում է հակաօքսիդիչներ, բնական պոլիֆենոլներ, որոնք կարևոր դեր են կատարում բջիջների գործունեության և բորբոքումների վերացման գործում: Իսկ В6-ը օգնում է ամինաթթուների արտադրությանը:
Կարտոֆիլը որպես կորյակներից ազատվելու միջոց
Կարտոֆիլի հյութն օգնում է թուլացնել մաշկի բորբոքման գործընթացը և գրգռվածությունը: Այն նպաստում է կորյակների, խոցերի, կապտուկների և ցանի վերացմանը: Լավագույն ազդեցության հասնելու համար այն պետք է մաշկի վրա պահել մի քանի ժամ, որպեսզի հյութը ինչքան հնարավոր է խոր թափանցի մաշկի մեջ:
Կարտոֆիլը որպես բուժամիջոց՝ աչքերի տակ առաջացած պարկերի դեմ
Աչքերի տակի պարկերն առաջանում են մանր արյունատար անոթների չափից դուրս արնալցման արդյունքում: Կարտոֆիլը պարունակում է շատ ջուր, ինչը փափկեցնում և հովացնում է արյունատար անոթները:
Կարտոֆիլը որպես միջոց սպիտակ մազերի դեմ
Կարտոֆիլի կեղևն օգնում է ազատվել սպիտակ մազերից: Դրա համար խորհուրդ է տրվում կեղևը 2 լ ջրում թույլ կրակի վրա եռացնել 30 րոպե: Գլուխը լվանալուց հետո պետք է մազերին քսել ստացված հեղուկը և լվանալ 20 րոպե հետո:








































