Իտալական La Gazzetta dello Sport տեղեկացնում է, որ «Միլան»-ը Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ին 25 միլիոն եվրո է առաջարկել թիմի պաշտպան Էզեկել Գարայի տեղափոխության համար:
Պարբերականը հայտնում է, որ միլանյան ակումբը 28-ամյա արգենտինացու ծառայություններով սկսել է հետաքրքրվել՝ «Սամդորիա»-ի պաշտպան Ալեսիո Ռոմանյոլիի տրանսֆերը ձախողելուց հետո:
Աղբյուրը կարծում է, որ «Միլան»-ի ղեկավարության համար դժվար կլինի իրականացնել գործարքը, քանի որ Գարայը «Զենիթ»-ի հետ ունի երկարամյա պայմանագիր, իսկ պետերբուրգյան ակումբը չի ցանկանում բաց թողնել արգենտինացուն:







































