Լոնդոնի «Արսենալ»-ի դարպասապահ Վոյցեխ Շեսնին կարող է վարձակալությամբ տեղափոխվել Ամստերդամի «Այաքս»:
Daily Mail-ը տեղեկացնում է, որ հոլանդական ակումբի մարզական տնօրենն արդեն դիմել է «զինագործներ»-ի ղեկավարությանը՝ գործարքը կայացնելու հարցով: Գործարքը կկայանա, եթե «Այաքս»-ի դարպասապահ Յասպեր Սիլեսենը տեղափոխվի այլ ակումբ: Նրա ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Հիշեցնենք, որ լոնդոնյան ակումբ է տեղափոխվել Պետր Չեխը, ինչը նվազեցրել է Շեսնիի՝ մեկնարկային կազմում հայտնվելու շանսերը:









































