Իտալական «Ռոմա»-ն փորձում է թիմի համար ձախ եզրային պաշտպան գտնել: «Ջալոռոսներ»-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Մարսել Շմելցերը:
27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը դորտմունդյան ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամռանը, ինչի պատճառով էլ «մեղուներ»-ը կարող են համաձայնել վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերը 6 միլիոն եվրոյի դիմաց:
Հիշեցնենք, որ Շմելցերը «Բորուսիա»-ում է խաղում 2008 թվականից:









































