Tochka.net-ի փոխանցմամբ` 32-ամյա ամերիկացի հանրահայտ երգչուհի Բրիթնի Սփիրսը, որը ոչ վաղ անցյալում ութամսյա սիրավեպից հետո բաժանվել է պրոդյուսեր Չարլի Էբերսոլից, ազատ է նոր հարաբերությունների համար:
Դերասանուհին արդեն գիտի, թե ինչպիսին պետք է լինի իր նոր ընտրյալը: Երգչուհին ցանկանում է, որ նա նման լինի իր նախկին ամուսին Քևին Ֆեդերլայնին: Նա ցանկանում է սիրավեպ սկսել Քևինի նման տղամարդու հետ:
Նրան դուր է գալիս այն ժամանակ, երբ նրանք սկսեցին իրենց հարաբերությունները: Այն ժամանակ Քևինն իրենից ոչինչ չէր ներկայացրել, և Սփիրսը կարողացել է նրան դարձնել իր ուզած տղամարդը: Քևինը կախված է եղել Սփիրսից և հաճույք է պատճառել նրան:
Բրիթնին ու Քևինը ծանոթացել էին 2004 թվականին և հարաբերությունների մեկնարկից արդեն երեք ամիս անց հայտարարել էին իրենց ամուսնության մասին: Սփիրսը պարողից ունեցել է երկու որդի` Շոն ու Ջեյդենը, որոնք ներկայումս 9 և 8 տարեկան են: Կրտսեր որդու ծննդից ամիսներ անց Սփիրսն ամուսնալուծվել է:








































