Thursday, 25 06 2026
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը

Հայաստան մշտական բնակության է տեղափոխվում տարեկան 1000-1500 հայ

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը:

-Պարո՛ն Մարաշլյան, եթե մեկ տարվա կտրվածքով ամփոփենք «Վերադարձ Հայաստան» հայրենադարձների ծրագիրը, ի՞նչ արդյունքներ են արձանագրվում արտագաղթի չդադարող ֆոնին։

-Իհարկե արտագաղթն այսօր շատ մեծ ծավալներ ունի, սա շատ ցավալի և լուրջ խնդիր է թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի համար։ Իհարկե, ներգաղթի տեմպերը բարձր չեն։ Մենք ունենք մոտավորապես 10 տոկոս աճ այն մարդկանց շրջանում, որոնք մեզ դիմում են։ Այս պահին տարեկան կտրվածքով 500 մարդ է մեզ դիմել տարբեր հարցերով՝ թե՛ տեղափոխման հետ կապված, թե՛ ինտեգրման։

Հիմնականում ո՞ր երկրներից են դիմողները։

Մեզ դիմողների 40 տոկոսը սիրիահայերն են, 15 տոկոսն ԱՄՆ-ից են, 12 տոկոսը՝ Ռուսաստանից, ևս 12 տոկոսը՝ Լիբանանից, 5 տոկոսն՝ Իրանից, իսկ մնացած երկրներից ավելի քիչ են։

Հիմնականում ի՞նչ խնդրով են դիմում. ավելի երկարաժամկե՞տ են իրենց վերադարձը պատկերացնում։

Բոլորից շատ դիմում են աշխատանք գտնելու հարցով, 10 տոկոսն ուզում է սեփական գործ սկսել Հայաստանում, ևս 10 տոկոսը՝ տարբեր այլ խնդիրներով՝ երեխայի համար դպրոց են փնտրում կամ կարգավիճակի ու անձնական իրերի տեղափոխման հետ կապված հարցեր ունեն և այլն։

Ընդհանուր առմամբ, ունե՞նք օրինակներ, որ մարդիկ վերադառնում են Հայաստան, բայց իրենց ապագան, ի վերջո, Հայաստանում չեն տեսնում։

Մենք ընդհանուր թվերի մասին չենք կարող խոսել, որովհետև Հայաստան վերադարձողներից կամ տեղափոխվածներից ոչ բոլորն են մեզ դիմում։ Մեր գնահատականներով, սիրիահայերին ու Ուկրաինայից ժամանողներին չհաշված, քանի որ նրանց դեպքը յուրահատուկ է, և դա ներգաղթ չէ, տարեկան մոտավորապես 1000-1500 մարդ տեղափոխվում է Հայաստան՝ կամավոր սկզբունքով։ Իսկ ընդհանրապես երկարաժամկետ կտրվածքով, մեր պատկերացմամբ, մնում է նրանց 70 տոկոսը։ Երկարաժամկետ ասելով՝ նկատի ունեմ այն, թե ով է 10 տարի առաջ տեղափոխվել Հայաստան, և նրանցից քանիսն են մնացել։

Վերջին մեկ տարվա ընթացքում «Վերադարձ Հայաստանի» կողմից ի՞նչ աշխատանքներ են իրականացվել։

Եթե հաշվենք նախորդ տարվա հուլիսից այս տարվա հուլիս ժամանակահատվածը, ապա այդ ընթացքում բավական մեծ փոփոխություններ են տեղի ունեցել մեր աշխատանքում։ Նախ զգալիորեն մեծացավ մեր լսարանը. այս պահին ամսական 25-30 հազար մարդ այցելում է մեր կայք, որոնցից կեսը սփյուռքից են։ Մենք ոչ միայն կայքում ներկայացնում ենք հաջողված պատմությունները, այլ նաև այն կարևորագույն նախագծերը, որոնք այսօր ստեղծվում են Հայաստանում՝ կրթական, կամավորական, ճանաչողական, որոնց միջոցով ավելի ամուր կարող ենք սփյուռքը կապել Հայաստանի հետ։

Կարևոր խնդիրներից մեկն այն է, որ սփյուռքում Հայաստանի նկատմամբ կա սև ու վարդագույն պատկերացում, և մենք փորձում ենք այն դարձնել ավելի իրատեսական ու կոնկրետ։ Նոր ծրագրերից կարող եմ նշել մի քանիսը. այս մեկ տարվա ընթացքում մի քանի նախագիծ ենք սկսել. նախ ստեղծել ենք siramarg.am կայքը, որի նպատակն է աջակցել այն սիրիահայերին, որոնք իրենց սեփական գործն են սկսել Հայաստանում։ Այդ կայքում դուք կարող եք թե՛ քարտեզով, թե՛ կատեգորիաներով ընտրել այս կամ այն մասնագիտության տեր սիրիահայերի, որոնք այսօր աշխատում են Հայաստանում։ Երկրորդ՝ JIZ գերմանական գործակալության հետ անցկացրել ենք աշխատանքի 2 ցուցահանդես ՀՀ-ից դուրս՝ Փարիզում և Ֆրանկֆուրտում։ Եղել է 20 հոգանոց թիմ, որում ընդգրկված 12 կազմակերպությունների ղեկավարները մեկնում էին այդ քաղաքներ և ներկայացնում կոնկրետ թափուր աշխատատեղեր՝ բավական լավ աշխատավարձով։ Այսինքն՝ ընտրում ենք այն մասնագետներին, որոնց ներքին շուկայում չենք կարող գտնել։ Խոսքը և՛ գինեգործության, և՛ տեխնոլոգիաների, և՛ բանկային ու խորհրդատվական ոլորտների մասին է։ Սա շատ կարևոր նախադեպ է, երբ փաստորեն առաջին անգամ Հայաստանից մարդիկ են գալիս և ասում են, մեզ ոչ թե օգնություն է պետք, այլ մասնագետներ են պետք, և մենք, որպես կազմակերպություններ, պատրաստ ենք ֆինանսավորել այդ մասնագետների Հայաստան գնալը։

Մենք նաև փետրվարին Լոս Անջելեսում մասնակցել ենք «Ինովեյթ Արմենիա» համաժողովին։ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայկական ուսումնասիրությունների կենտրոնը կազմակերպել էր նման միջոցառում, հրավիրել էր տասնյակ հայկական կազմակերպությունների՝ ներկայացնելու իրենց գործունեությունը։ Սա շատ կարևոր էր նոր կապեր հաստատելու համար, քանի որ այդ կազմակերպությունները թե՛ հասարակական էին, թե՛ ՏՏ ոլորտն էին ներկայացնում։ Մենք այստեղ կարողացանք ներկայացնել այն հետաքրքիր գործընթացները, որոնք տեղի են ունենում Հայաստանում։

Նաև նշեմ, որ աճում է այն կազմակերպությունների թիվը, որոնք փնտրում են արտասահմանում աշխատելու փորձ ունեցող, լեզուների տիրապետող որակյալ մասնագետներ։ Այսօր մենք մոտ 60 տեղական կազմակերպություն ունենք, որոնք մեզ հետ աշխատում են և խնդրում են, որ տրամադրենք իրենց հայրենադարձների կամ պոտենցյալ հայրենադարձների տվյալներ։ Միայն անցած տարի մենք մեր կայքի միջոցով տեղադրել ենք մոտ 500 թափուր աշխատատեղերի հայտարարություններ։

Արդյոք Հայաստանը ինչ-որ քայլեր կատարո՞ւմ է դրսում ապրող հայերի համար մեր երկիրը գայթակղիչ դարձնելու համար։ Վերջերս վարչապետը հայտարարեց, թե շահագրգիռ են, որ սփյուռքահայերը գան ու ապրեն Հայաստանում, բայց կարծես սայլը տեղից չի շարժվում, բազմաթիվ սփյուռքահայեր հիասթափվում են ու հեռանում Հայաստանից։

Կառավարությունը պատվիրել էր մեզ հետազոտություն կատարել հայրենադարձության միտումների, դրդապատճառների վերաբերյալ, թե ինչու են մարդիկ տեղափոխվում Հայաստանում և ինչ խնդիրներ են տեսնում ՀՀ-ում։ Մենք այդ հետազոտությունը կատարել ենք, որին մասնակցել են Հայաստանում ապրող 200 հայրենադարձներ, ամփոփել ու կառավարությանն ենք ներկայացրել մեր առաջարկությունները։ Իհարկե, չեմ կարող ասել, որ կառավարությունը հայրենադարձության ակտիվ քաղաքականություն ունի։ «Վերադարձ Հայաստան» կազմակերպության կարևորագույն խնդիրներից մեկն այն է, որ փորձենք բացատրել, համոզել, թե հայրենադարձությունը որքան կարևորություն ունի թե Հայաստանի, թե սփյուռքի համար։

Ցեղասպանության 100-րդ տարելիցն անցել է, և հիմա սփյուռքում պետք են նոր տեսակի գաղափարներ։ Մենք գուցե պետք է փոխենք մեր ռազմավարությունը, որովհետև իրականում մինչև չստեղծենք ուժեղ, գրավիչ, քաղաքական, տնտեսական ու ռազմական առումներով մարտունակ հայրենիք, դժվար թե կարողանանք որևէ այլ ձևով լուծել մեր խնդիրները։ Իսկ այս գործընթացում հայրենադարձությունը խաղում է բավական լուրջ դեր։ Այսօր դեռ չենք կարող խոսել զանգվածային հայրենադարձության մասին, բայց այդպիսի հայրենադարձություն ստեղծվում է։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ պրոֆեսիոնալ, ակտիվ, ստեղծագործ զանգվածը տեղափոխվի Հայաստան, որը կկարողանա երկիրը զարգացնել։ Բայց ցավոք, պետությունն այդ ուղղությամբ ակտիվ քաղաքականություն չի վարում, նաև սփյուռքն այդ հարցում ակտիվություն չի ցուցաբերում։ Այսինքն, ցավոք սրտի, հայրենադարձությունն օրակարգային հարց չէ ո՛չ Հայաստանում, ո՛չ սփյուռքում, բայց մենք տեսնում ենք որոշակի դրական, փոքր փոփոխություններ, և անպայման դրանք պետք է զարգացնենք, որպեսզի այդ գաղափարը հասունանա և դառնա օրակարգային հարց բոլորիս համար։

Հայաստանն արդեն մի քանի ամիս է ԵՏՄ անդամ է, և այդ ընթացքում տնտեսական զարգացման տեմպերի կտրուկ անկում է գրանցվել, այդ թվում դեպի Ռուսաստան արտահանման ծավալների մասով։ Արդյոք սա չի՞ խրտնեցնի սփյուռքահայերին Հայաստան գալու և ներդրումներ անելու հարցում։ Ձեր կարծիքով ԵՏՄ անդամակցությունից հետո պատկերն ինչպիսի՞ն է։

Մեր հիմնական գործընկեր Ռուսաստանն այսօր ինքն էլ լուրջ տնտեսական ճգնաժամ է ապրում, նավթի գների և իրենց արժույթի՝ ռուբլու անկման պատճառով, որը, բնականաբար, անդրադառնում է Հայաստանի վրա երկու մասով։ Նախ մասնավոր դրամական փոխանցումների ծավալները նվազել են։ Երկրորդ, քանի որ դրամն արժեզրկվել է 20, իսկ ռուսական ռուբլին 60-70 տոկոսով, արտահանման հետ կապված խնդիրներ են առաջացել։ Դրա համար ես դա չէի կապի ԵՏՄ-ի անդամակցության հետ։ Մյուս կողմից՝ մենք դիմել ենք կառավարությանը՝ խնդրելով հանդիպում կազմակերպել, որտեղ հայրենադարձները կկարողանան պարզել իրենց հուզող բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են իրենց անձնական իրերի տեղափոխմանը, Հայաստանում իրենց կարգավիճակին, բիզնես սկսելու հետ կապված փոփոխություններին։ Մենք խնդրել ենք կազմակերպել հանդիպում ու ներկայացնել այն բոլոր փոփոխությունները, որոնք տեղի են ունենալու ԵՏՄ անդամակցության հետ կապված։ Մեզ համար կարևոր է, որ հայրենադարձները հասկանան, թե ինչ է սպասվում, և ինչ է փոխվելու տնտեսության մեջ։

Այսինքն՝ սփյուռքից վերադարձողները նման հարցադրումներ են անում և անհանգստությո՞ւն ունեն ԵՏՄ անդամակցության հետ կապված։

Այո՛ իհարկե, հատկապես արևմտյան երկրներից եկած հայրենադարձներն ուզում են հասկանալ, թե ինչ է փոխվելու տնտեսության մեջ։ Մարդկանց մտահոգում է այն, որ աշխատանքի իրավունք ստանալու, իրենց կարգավիճակի հետ կապված գործընթացները կարող են բարդանալ։ Մարդիկ ուզում են հասկանալ ինչպես է փոխվելու, որպեսզի հասկանան, թե ինչպես են աշխատելու և ապրելու Հայաստանում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում