Հուլիսի 19-ին Հյուսիսային Կորեայում տեղի կունենան տեղական իշխանության մարմինների ընտրություններ, հայտնում է vesti.ru-ն: Դա ձևական գործողություն է, քանի որ ցուցակում ընդամենը մեկ թեկնածու է` նա, ում հաստատել է կուսակցությունը:
Ավանդույթի համաձայն՝ դա տեղի է ունենում տոնական մթնոլորտում: Փողոցներում կախվում են պետական դրոշներ և պրոպագանդիստական պաստառներ: Շատերը գալիս են ազգային հագուստներով և հենց ընտրական տեղամասի դիմաց կազմակերպում ժողովրդական պարեր:
Ընտրությունների նախնական արդյունքները կհայտարարվեն երկուշաբթի, իսկ վերջնականը` երեքշաբթի:







































