Գերմանիայի Էլմաու ամրոցի շուրջը «մեծ յոթնյակի» ժողովի անվտանգության համար կառուցված պատը արժեցել է 2,2 մլն եվրո, հայտնում է DPA գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանությունների ներկայացուցչին:
Պատի 1 մ-ը արժեցել է 285 եվրո: 7,7 կմ-ոց պատը պետք է G7-ի անդամներին պաշտպաներ հնարավոր ահաբեկչական ագրեսիաներից:










































