Շատ կատարողների հանգիստ չի տալիս հարավկորեացի Psy-ի Gangnam Style պարային հիթը, որը գրեթե կես տարի ամենահայտնի տեսահոլովակն է YouTube-ում:
Ներկայում իր հայրենակցին որպես մրցակից հանդես է գալիս 7-ամյա մի տղա՝ Little Psy կեղծանվամբ: Այս մասին հայտնում է Edmonton Journal-ը:
Ավելի վաղ երաժշտասերների սիրտը Gangnam Style-ով փորձել է գրավել հարավկորեացի պրոդյուսերների մի ամբողջ թիմ, որը նկարահանել էր Վիկտոր Հյուգոյի «Թշվառների» մոտիվով տեսահոլովակ՝ իսկական ժամկետային զինծառայողներով:
Այդ ժամանակ երաժշտական հորիզոնում հայտնվեց 7-ամյա մի դպրոցական, որը հայտարարում է, որ երկրպագուների թվով առաջ կանցնի իր «ավագ եղբորից»:
Մինչև վերջերս տղան հայտնի էր միայն Gangnam Style-ի պարային կատարմամբ, սակայն մարտի սկզբին iTunes խանութում հայտնվեց Little Psy-ի երգը, որի հեղինակը տղան է:
Տղայի իսկական անունը Խուան Մին-Վու է, նա սովորում է երկրորդ դասարանում:
Gangnam Style-ի դիտումների քանակը արդեն գերազանցել է 1.39 մլրդ-ի սահմանը:







































