Բրիտանացի գիտնականները սովորել են թմրամոլներին որոշել նրանց մատնահետքերով: Թմրանյութերի առկայությունը ցույց կտան մատնահետքերում առկա քիմիական նյութերը: Այսպիսով՝ ոստիկանությունը կարող է արագ թեստավորում անցկացնել՝ առանց արյան անալիզի երկարատև հետազոտության: Այդ մասին տպագրվել է Analyst պարբերականում:
Սուրեա համալսարանի մասնագետները հայտնում են, որ երբ մարդը օգտագործում է կոկաին, նրա մաշկը արտադրում է նյութեր, որոնք մնում են նրա մատների վրա: Եթե մատնահետքի վրա հատուկ լուծույթ քսեն, անմիջապես հասկանալի կլինի՝ արդյոք մարդը թմրանյութ օգտագործե՞լ է, թե՞ ոչ:
Այս հայտնագործությունը մեծապես կթեթևացնի ոստիկանների և իրավապահների աշխատանքը:










































