Գրեթե 5 հազար էթնիկ հունգարներ ցույցի են դուրս եկել ռումինական Տիգրու-Մուրեշ քաղաքում և պահանջում են Սեքույյան շրջանին (Տրանսիլվանիա), որտեղ ապրում են հունգարական ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ, ինքնավարության կարգավիճակ տալ:
Ցույցի մասնակիցները դժգոհել են նաև օրինագծի ընդունման դեմ, որի համաձայն՝ 42 շրջաններ պետք է միավորվեն ութ ավելի խոշորների մեջ: 1,4-միլիոնանոց հունգարական ազգային փոքրամասնության ներկայացուցիչները համարում են, որ արդյունքում երկրում չեն մնա այնպիսի միավորումներ, որտեղ բնակչության մեծ մասը էթնիկ հունգարներ են,- հաղորդում է RIA Novosti-ին:
Հիմա Տրանսիլվանիայի բնակչության գրեթե 80%-ը հունգարներ են:







































