Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն դատարանում վկայություն է տվել «Բարի»-ի պայմանավորված խաղերի գործով:
2008/09թթ մրցաշրջանում «Բարի»-ի` «Տրևիզո»-ի և «Սալերնիտանա»-ի հետ խաղերը ճանաչվել են պայմանավորված: Մասնագետն այդ ժամանակ գլխավորել է «Բարի»-ն:
«2009 թվականին գլխավորեցի «Բարի»-ն, երբ թիմը վերջին տեղում էր: Մրցաշրջանն ավարտեցինք առաջին տեղում: Թիմս վառ, որակյալ ֆուտբոլ էր ցուցադրում ու լեփ-լեցուն դարձնում մարզադաշտը:
«Սալերնիտանա»-ի հետ խաղն արդար էր: Բոլորը ներդնում էին իրենց ողջ ուժերը»,- Կոնտեի խոսքերը մեջբերում է ANSA-ն:









































