Քիմ Քարդաշյանին հազվադեպ կարելի է տեսնել առանց դիմահարդարման. նույնիսկ առօրյա կյանքում նա գերադասում է այնպիսի տեսք ունենալ՝ կարծես պատրաստվում է քայլել կարմիր գորգի վրայով: Սակայն իսպանական Vogue ամսագրի համար ռեալիթի-շոուի աստղը որոշել է բացառություն անել:
Ամսագրի նոր համարի շապիկին Քիմը ցուցադրել է իր բնական գեղեցկությունը՝ հրաժարվելով սովորական դիմահարդարումից: Իր լուսանկարներով Քարդաշյանը կիսվել է Instagram-ի իր միկրոբլոգի օգտատերերի հետ:
Լուսանկարների տակ Քիմը մակագրել է, որ ողջ ֆոտոսեսիայի ընթացքում ինքը եղել է առանց դիմահարդարման:
Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս մեծ սկանդալ էր բարձրացրել Rolling Stone ամսագրի շապիկին Քիմ Քարդաշյանի հայտնվելը: Շինեյդ Օ՝ Քոնորը մեղադրել էր Քարդաշյանին այդ պարբերականի «սպանության» մեջ:









































