Գրեթե տասը տարի անց Իրաք միջազգային կոալիցիայի ներխուժումից հետո երկրում ակտիվորեն կտտանքներ են կիրառվում,- նշվում է միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության զեկույցում:
Բացի այդ, կազմակերպության տվյալներով, Իրաքը մահապատիժների թվով աշխարհում առաջատար երկրներից մեկն է: Հաճախ մահապատժի են դատապարտում դրան ոչ արժանի մարդկանց:
2005 թվից, երբ երկրում կրկին օրինականացվել էր մահապատիժը, դրան դատապարտվել էր 447 մարդ: Դրա հետ մեկտեղ, հարյուրավոր իրաքցիներ դատապարտվել են առանց դատարանի որոշման,- հաղորդում է Amnesty-ին:
Ընդհանուր առմամբ, քաղաքացիների իրավունքներին երկրում հետևում են ոչ ավելի, քան Սադամ Հուսեյնի ժամանակներում,- ենթադրում են կազմակերպությունում:









































