Vesti.ru-ի փոխանցմամբ` Սաուդյան Արաբիան շարունակում է գնային պատերազմը` հանուն շուկայում իր մասնաբաժնի: Այս անգամ հարվածը հասցվել է դիզելային վառելիքի շուկային:
Սաուդյան Արաբիան աշխարհում հում նավթի խոշորագույն մատակարարն է, իսկ այժմ էլ որոշել է մեծացնել դիզելային վառելիքի մատակարարումները: Դա ինքնին նշանակում է Ասիայում մրցակիցների հետ գնային նոր պատերազմի մեկնարկ:
Սաուդյան Արաբիան Մերձավոր Արևելքում բենզինի, ինչպես նաև արդյունահանվող նավթի ընդհանուր ծավալի ավելի քան 25 տոկոսի խոշորագույն սպառողն է: Սաուդյան Արաբիայում նավթի օրական սպառումը կազմում է ավելի քան 10 միլիոն բարել:
Ընդ որում` ներկայումս թագավորությունում վերամշակողները սկսել են ավելի շատ սպառել նավթ` կապված համաշխարհային շուկայում դրա ավելցուկի ու նավթի գների անկման հետ: Թագավորությունը փաստացիորեն հավասարվել է Royal Dutch Shell-ի ծավալներին, այսինքն՝ վերաշմակման ծավալով աշխարհում զբաղեցնում է չորրորդ տեղը:
Մինչև 2010 թվականը Սաուդյան Արաբիան գործնականում ընդհանրապես չի իրականացրել դիզելային վառելիքի արտահանում, սակայն արդեն 2014 թվականին օրական արտահանման ծավալը գերազանցել է 300.000 բարելը:
Մատակարարումներն առաջին հերթին նախատեսված են Եվրոպայի երկրների համար, ուր ավանդաբար գործում են Հնդկաստանի ու Հարավային Կորեայի վերամշակողները: Նման լուրջ փոփոխությունները Սաուդյան Արաբիայի տնտեսական կառուցվածքի փոփոխման առաջին լուրջ ցուցիչներն են, ինչի մասին սաուդցիները վաղուց էին խոսում: Ընդ որում` նախատեսվում է ավելի մեծ ուշադրություն հատկացնել այլընտրանքային էներգետիկայի զարգացմանը:











































