Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մարմինը ժողովրդի հետ հրաժեշտի համար գտնվում է Ռազմական ակադեմիայի շենքում: Հնարավոր է, նրան հուղարկավորեն Ազգային պանթեոնում, որտեղ թաղված է ազգային հերոս Սիմոն Բոլիվարը: Այս մասին հայտարարել է Նիկոլաս Մադուրոն՝ Venezolana de Television հեռուստատեսության ուղիղ եթերում:
Ուգո Չավեսի մարմինը կտեղափոխվի ուրբաթ առավոտյան: Մադուրոն հաղորդել է, որ հիմա քննարկվում է Չավեսի մարմինը ազգային պանթեոնում հուղարկավորելու հարցը,- հաղորդում է ITAR-TASS-ը:
Ներկայիս օրենսդրությունը թույլ է տալիս ազգային հերոսների մասունքները պանթեոն տեղափոխել միայն մահվանից 25 տարի անց:
Շինություն, որտեղ գտնվում է Հեղափոխության թանգարանը, վենեսուելական իշխանությունների կողմից ընտրվել է այն պատճառով, որ այնտեղից Ուգո Չավեսը 1992 թ. փետրվարի 4-ին ղեկավարել է հեղաշրջման փորձը, որը նա անվանել է բոլիվարյան հեղափոխություն:
Ինչպես նշում են լրատվամիջոցները՝ Վենեսուելայի առաջնորդը մարտի 5-ին կյանքից հեռացել է երկարատև հիվանդության պատճառով:












































