Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Մայրաքաղաքում վերաբացվել է նաև երկրորդ գյուղատնտեսական տոնավաճառը

Այսօր մայրաքաղաքի Մալիբու սրճարանին հարող տարածքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ վերաբացվել է գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը։

Տոնավաճառի պաշտոնական բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը։
Նախարարը փոխքաղաքապետի հետ շրջել է տոնավաճառի տաղավարներում, զրուցել վաճառողների և գնորդների հետ, հետաքրքրվել նրանց հուզող հարցերով, ինչպես նաև գնումներ կատարել։

«Մեր հիմնական նպատակն է աջակցել գյուղացիական տնտեսություններին կազմակերպել իրենց իսկ արտադրած գյուղմթերքի իրացումը, և արդեն հինգերորդ տարին անընդմեջ նախարարությունը գյուղատնտեսական տոնավաճառներ է կազմակերպում», – նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։

Նախարարի խոսքով` այս տարի երկրորդ տոնավաճառն ավելի վաղ է բացվել` հաշվի առնելով բնակչության պահանջարկը գյուղմթերքի նկատմամբ, տարածքն ավելի բարեկարգ է և առավել մեծ թվով գյուղացիական տնտեսություններ են մասնակցության հայտ ներկայացրել․ ավելի քան 120 գործող տաղավար կա։
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն էլ վստահեցրել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցությունն այսուհետ ևս կշարունակվի և անհրաժեշտության դեպքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նոր տարածքներ կառանձնացվեն գյուղմթերքի տոնավաճառների համար։ Քաղաքապետի տեղակալը նաև հիշեցրել է, որ բացօթյա անօրինական առևտրի արգելքով պայմանավորված՝ դեռևս տարիներ առաջ գյուղատնտեսական 34 փոքր շուկաներ են բացվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։

Տոնավաճառները կազմակերպվում են յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին, դրանց մասնակցում են տարբեր մարզերի գյուղացիական տնտեսություններ, որոնք սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը։
Տոնավաճառին առևտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով կազմակերպիչների կողմից տեղում իրականացվում է վերահսկողություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում