«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է «Բարսելոնա»-ին վճարել հարձակվող Պեդրո Ռոդրիգեսի պայմանագրով նախատեսված հրաժարագինը, որը 22 մլն ֆունտ է կազմում: Այդ մասին հայտնում է The Guardian-ը:
Ռոբին վան Պերսիի տրանսֆերի վաճառքից հետո «կարմիր սատանաներ»-ը նոր հարձակվող են փնտրում թիմի համար, քանի որ հարձակման գծի ամբողջ ծանրաբեռնվածությունն ընկնում է Ուեյն Ռունիի վրա: Ինչ վերաբերում է Պեդրոյին, ապա հայտնի է, որ նա տեղ չի գտնում կատալոնական ակումբի հիմնական կազմում, սակայն գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն չի ցանկանում հրաժարվել ֆուտբոլիստի ծառայություններից:
Պեդրոն նոր պայմանագիր է ստորագրել «Բարսելոնա»-ի հետ, որի համաձայն նրա հրաժարգինը 109 մլն ֆունտից նվազել է մինչև 22 մլն: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Չելսի»-ն, «Լիվերպուլ»-ն ու ՊՍԺ-ն:







































