Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ հիասթափված է 1933թ. կադրերի հրապարակումից, որոնցում երևում է, թե ինչպես է Բրիտանիայի ապագա թագուհին նացիստական ողջույնի ձևով ձեռքը վեր պարզում:
Sun թերթի հրապարակած տեսագրության մեջ երևում են 7-ամյա Եղիսաբեթը՝ մոր, քրոջ և մորեղբոր հետ:
Ներկա պահին պարզ չէ, թե ինչպես է թերթը ստացել այդ կադրերը, և թե առհասարակ ինչ հանգամանքներում են դրանք արվել:
Բուքինգհեմյան պալատում հիասթափություն են արտահայտել, որ թերթը ստացել և տարածել է 80 տարի առաջ արված տեսագրությունը:







































