Միխայիլ Գորբաչովի մամլո ծառայությունը հերքել է ԶԼՄ-ների տեղեկությունները նրա՝ մասնակի կաթվածահար լինելու մասին։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
«Գորբաչով հիմնադրամի» մամլո ծառայության ղեկավար Պավել Պալաժչենկոն հերքել է LifeNews-ի տեղեկությունն այն մասին, թե ԽՍՀՄ նախկին նախագահը մասնակի կաթվածահար է։
«Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, Միխայիլ Սերգեևիչն իրեն նորմալ է զգում, իհարկե, հաշվի առնելով տարիքը»,- ասել է նա։
«Երեկ նա հանդիպել է փորձագետների հետ, հանդիպումը շատ լավ է անցել»,- հավելել է մամլո ծառայության ղեկավարը։
Հաղորդվել էր, որ բժիշկները նրա վիճակը կայուն են գնահատում, սակայն հնարավոր է բացասական դինամիկա։










































