Գերմանական հայտնի Hugo Boss բրենդը միացել է իր գործընկերներին և հրաժարվել հավաքածուների ստեղծման համար մորթու և կաշվի կիրառումից։ Այսուհետև հագուստի բոլոր շարքերը կպատրաստվեն բնական կտորներից, որոնք ստեղծվում են առանց որևէ կենդանու վնաս հասցնելու։ Այս մասին հայտնում է Starslife պորտալը։
Ավելի վաղ կենդանիների նկատմամբ սեր և նրանց չվնասելու մտադրություն էին հայտնել Stella McCartney-ն, Tommy Hilfiger-ը, Calvin Klein-ը, Zara-ն և ASOS-ը։
Հիշեցնենք, որ վերջերս Կարլ Լագերֆելդը ներկայացրել էր Fendi-ի առաջին հավաքածուն՝ ստեղծված ամբողջովին մորթուց։ Չի բացառվում, որ ապագայում նա նույնպես կհրաժարվի մորթու գործածումից։









































