Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը խոսել է թիմում դարպասապահի դիրքի մասին։ Օրեր առաջ ակումբային գրանցումը փոխել է Իկեր Կասիլյասը՝ համալրելով «Պորտու»-ի կազմը։
«Դե Խեան դեռ «Ռեալ»-ի ֆուտբոլիստ չէ, և նույնիսկ չենք քննարկում նրա տեղափոխության տարբերակը։ Ունենք լավ դարպասապահներ։ Մեր թիվ մեկ դարպասապահը Նավասն է։
Նրա հետ առանձնազրույց եմ ունեցել։ Նա մեր դարպասապահներից ամենափորձառուն է»,- Բենիտեսի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ տեղեկություններ են շրջանառվում, որ առաջիկա օրերին մադրիդյան ակումբի կազմը համալրելու է «Էսպանյոլ»-ի դարպասապահ Կիկո Կասիլյան։





































