«Ուորլիքի հայտարարությունները կշռադատված ու օբյեկտիվ չեն, Արցախում ոչ մի թիզ օկուպացված հող չկա»,- ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի դիմաց հայտարարեցին ակցիա իրականացնող ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության անդամները:
Նրանք ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին հանձնեցին հայտարարություն, որում մասնավորապես ասվում էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը շարունակում է հանդես գալ կողմնակալ հայտարարություններով՝ լրատվամիջոցների հետ զրույցներում նշելով, որ «հայկական կողմը պետք է ազատի Ադրբեջանի օկուպացված տարածքները»:
Երիտասարդները ուշադրություն են հրավիրվում այն փաստի վրա, որ Ադրբեջանն է օկուպացրել հայկական տարածքները՝ Շահումյանի, Գետաշենի, Մարտունաշենի, Արծվաշենի շրջանները: «Բացի դրանից՝ Մինսկի խմբի համանախագահները ըստ պատշաճի չեն արձագանքում, երբ Ադրբեջանն ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը»,- նշեցին նրանք:
Երիտասարդների կարծիքով՝ միջազգային հանրության այսպիսի պահվածքը պայմանավորված է նախ Ադրբեջանի նավթադոլարներով, երկրորդ՝ հայկական կողմի դիվանագիտության պասիվությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում:









































