2014 թ. հուլիսին Ուկրաինայի արևելքում կործանված Malaysia Airlines ընկերության MH17 չվերթը խփվել է Դոնեցկի և Լուգանսկի զինված կողմնակիցների վերահսկողության տակ գտնվող տարածքից: korrespondent.net-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
«Մենք կարծում ենք, որ MH17 չվերթը խփվել է «երկիր-երկինք» հրթիռով՝ արձակված արևելյան Ուկրաինայի անջատողականների կոմից վերահսկվող տարածքից: Մեկ տարի անց մենք հաստատում ենք մեր հավատարմությունը լրիվ և անկախ միջազգային հետաքննության գաղափարին»,- ասվում է Պետդեպի՝ Ջոն Քերիի ստորագրած հաղորդագրության մեջ:
«Ամենակարևորն է, որ նրանք, ովքեր պատասխանատու են (կատարվածի համար), պատժվեն»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք. Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռը, որը Ամստերդամից թռչում էր Կուալա-Լումպուր, հուլիսի 17-ին կործանվել է Ուկրաինայի Դոնեցկի շրջանում: Ինքնաթիռում գտնվող բոլոր 298 ուղևորները զոհվել են:







































