Ճապոնիայի հարավարևմտյան և կենտրոնական շրջաններին պատուհասած «Նանկա» թայֆունը խլել է 2 մարդու կյանք, ևս 35 քաղաքացիներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը հայտարարել է 8 պրեֆեկտուրաներում սողանքների ու հեղեղումների սպառնալիքի մասին։
Վակայամա պրեֆեկտուրայի Սինգու քաղաքում ափերից դուրս է եկել Կումանո գետը։ Թայֆունի պատճառով 12 պրեֆեկտուրաներում առանց էլեկտրականության է մնացել 15 հազար մարդ։ 9 պրեֆեկտուրաներում տարհանման հրաման է տրվել 240 հազար մարդու։ Խափանումներ են դիտվում երկաթուղային տրանսպորտի աշխատանքում, չեղարկվել է ավելի քան 160 ավիաչվերթ։
Քամու արագությունը կենտրոնում կազմում է 25մ/վ։











































