Չինական առցանց ցենզուրայի ներկայացուցիչները անբարոյական են անվանել համացանցում հրապարակված հոլովակը, որտեղ պեկինյան Uniqlo հագուստի խանութի չափսափորձման սենյակում գնորդ զույգը զբաղվում է սեքսով: Հոլովակը տեղի օգտատերերի մեջ մեծ հետաքրքրություն է առաջացրել, իսկ սրահը դարձրել իսկական տեսարժան վայր: Այդ մասին գրում է The Guardian-ը:
Չնայած ցենզուրայի ներկայացուցիչները արագ հեռացրել են հոլովակը՝ բայց օգտատերերն այն հասցրել են դիտել միլիոն անգամ, իսկ խանութը դարձել է հայտնի ֆոն պեկինյան լուսանկարվողների համար:










































