«Յուվենտուս»-ի գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան այս պահին գտնվում է Մյունխենում, որտեղ ձևակերպում է Վիդալի տեղափոխությունը «Բավարիա»:
28-ամյա չիլիացու տրանսֆերը մյունխենյան ակումբի համար կարժենա 35 միլիոն եվրո՝ գումարած բոնուսները:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վիդալը համաձայնության է հասել «Բավարիա»-ի հետ՝ կնքելով չորս տարվա պայմանագիր: Նրա աշխատավարձը կկազմի տարեկան 6,5 միլիոն եվրո:








































