«Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Վալենսիա»-ն համաձայնության են հասել դարպասապահ Վիկտոր Վալդեսի տեղափոխության հարցում:
Ավելի վաղ «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ իսպանացին չի ընկալել մարզչի փիլիսոփայությունը, ինչի պատճառով կհեռանա ակումբից:
«Վալենսիա»-ն երկար ժամանակ դարպասապահի տրանսֆերի ձեռքբերման հավակնորդ էր: Առաջիկա օրերին գործարքի մասին կհայտարարվի պաշտոնապես:







































