News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին հանդիպել է Վրաստանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Յանոշ Հերմանի հետ, որի ժամանակ հույս է հայտնել, որ կողմերը շուտով անցում կկատարեն ոչ վիզային ռեժիմի։ Այդ մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը։
Բերուչաշվիլին ընդգծել է, որ Վրաստանի համապատասխան գերատեսչություններն ակտիվորեն շարունակում են քննարկումները ԵՄ-ի փորձագետների հետ. «Բերուչաշվիլին հույս է հայտնել, որ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ գործողությունների պլանի իրագործման առաջընթացի մասին հերթական զեկույցը կլինի վերջինը, և ԵՄ-ի համապատասխան քաղաքական որոշումներից հետո Վրաստանի ու ԵՄ-ի միջև կսկսի գործել ոչ վիզային հաղորդակցություն»։
Հանդիպման ժամանակ Բերուչաշվիլին ու Յանոշը քննարկել են նաև Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի վրացական այցի հարցը, որը պետք է տեղի ունենա մոտ ժամանակներս։
2015 թվականի մայիսի 8-ին Եվրոպական հանձնաժողովը զեկույց էր հրապարակել, որում նշված էր, որ Վրաստանը կատարել է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ գործողությունների պլանի երկրորդ փուլի 15 հիմնական պահանջներից 7-ը։ Ավելի վաղ վրացական կողմը հույս էր հայտնել, որ Եվրամիությունը Վրաստանի հետ վիզային ռեժիմը կվերացնի ընթացիկ տարվա մայիսի վերջին Ռիգայում տեղի ունեցած «Արևելյան գործընկերության» գագագթնաժողովի ժամանակ։










































