Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին նախագահ Ժոան Լապորտան, ով կրկին հավակնում է զբաղեցնել այդ պաշտոնը, վստահություն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի նկատմամբ։
Լապորտան նշել է, որ Էնրիկեին հաջողվել է թիմի խաղն ուժեղացնել նախորդ մրցաշրջանում։
«Եթե ընտրվեմ «Բարսելոնա»-ի նախագահ, Էնրիկեն կմնա գլխավոր մարզչի պաշտոնում։ Նա բարելավել է թիմի խաղը՝ հաղորդելով նաև մարտավարական ճկունություն»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Նախորդ մրցաշրջանում «Բարսելոնա»-ն դարձել է Իսպանիայի չեմպիոն, Իսպանիայի և Չեմպիոնների լիգայի գավաթակիր։ «Բարսելնա»-ի նախագահական ընտրությունները տեղի են ունենալու հուլիսի 18-ին։









































