ՊՍԺ-ն և Լոնդոնի «Արսենալ»-ը հետաքրքրված են Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Պիեր Էմերիկ Օբամեյանգի ծառայություններով: Այդ մասին հայտնում է Revier Sport-ը:
Ֆուտբոլիստն ուսումնասիրում է տեղափոխության հնարավորությունն ու կարող է փոխել ակումբային գրանցումը: Նշվում է, որ ֆուտբոլիստի` «Բորուսիա»-ից հեռանալու հիմնական պատճառը փողն է, քանի որ թե´ Անգլիայում, թե´ Ֆրանսիայում նա ավելի շատ կվաստակի:
Գերմանիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Օբամեյանգը 33 հանդիպում է անցկացրել, 16 գոլ և գոլային 6 փոխանցում է կատարել:








































