Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

ՄԳՄԻ ներկայացուցիչ. «Ակնհայտ է, որ ոստիկանությունը Երևանում անհամաչափ ուժ է կիրառել». «Ազատություն»

Միջազգային գործընկերություն հանուն մարդու իրավունքների (ՄԳՄԻ) կազմակերպությունը զեկույց է հրապարակել, որը փաստագրում է Երևանում էլեկտրաէներգիայի սակագնի աճի դեմ բողոքի խաղաղ ցույցի նկատմամբ հունիսի 23-ին ուժի կիրառումը:

«Ազատության» փոխանցմամբ՝ զեկույցի հիմքում ընկած փաստերը ձեռք են բերվել ՄԳՄԻ-ի փաստահավաք խմբի աշխատանքների արդյունքում: Առաքելությունը Երևանում է եղել հունիսի 24-29-ը։

«#ElectricYerevan. Ուժի կիրառումը խաղաղ ցույցի դեմ» վերնագրված զեկույցը հանգամանալից հետազոտում է ոստիկանության կողմից էլեկտրաէներգիայի սակագնի աճի դեմ խաղաղ հավաքի հարկադիր ցրումը՝ ջրանետի միջոցով, ինչպես նաև՝ ցուցարարներին զանգվածաբար ձերբակալելով: Այն շեշտադրում է ցուցարարների և լրագրողների նկատմամբ ֆիզիկական ոտնձգությունները՝ և՛ համազգեստավոր, և՛ քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից: Զեկույցը ներառում է նաև իրադարձությունների իրավական գնահատական՝ ազգային և միջազգային իրավական նորմերի համապատկերում, և Հայաստանի իշխանություններին ուղղված ռեկոմենդացիաներ՝ արձանագրված մարդու իրավունքների խախտումների դեպքերով ապահովել հաշվետվողականություն»,- ասված է կազմակերպության հաղորդագրությունում։

Առաքելության զեկույցը ներկայացվել և քննարկվել է «#ElectricYerevan. Հայաստանում հավաքների ազատության և քաղաքացիական մշակույթի դասերը» վերտառությամբ միջոցառմանը, որը կազմակերպվել էր Բրյուսելում՝ ՄԳՄԻ-ի և Բաց հասարակության եվրոպական քաղաքականության ինստիտուտի կողմից։

ՄԳՄԻ ներկայացուցիչ Սիմոն Պապուաշվիլին, ով համակարգել է Երևանում փաստահավաք առաքելության աշխատանքները, ասել է.- «Ակնհայտ է, որ ոստիկանությունը Երևանում անհամաչափ ուժ է կիրառել՝ այդպիսի կոշտ միջոցներ կիրառելու համար պատճառ չունենալով, քանի որ հավաքը միանգամայն խաղաղ էր»:

Նա ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկեն խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունների պատասխանատուներին և ապահովեն, որ նրանց նկատմամբ կիրառված պատժամիջոցները համաչափ լինեն գործած բռնությունների խստությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում