Դե Խեան «Ռեալ»-ից 5 մլն եվրո պարգևավճար կստանա, եթե «արքայական ակումբ» տեղափոխվի մեկ տարի անց:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեան «Ռեալ»-ից 5 մլն եվրո հավելավճար կստանա, եթե «արքայական ակումբ» տեղափոխվի 2016/17թթ մրցաշրջանում:
Այդ մասին տեղեկացնում է Marca-ն: Ըստ տեղեկատվության` այդ գումարը համարժեք կլինի ֆուտբոլիստի` «Ռեալ»-ում առաջին մրցաշրջանում նախատեսվաշ աշխատավարձին, որը ևս կկազմի 5 մլն եվրո:
Իսպանական գրանդում հուսով էին, որ դե Խեան թիմին կմիանա Ավստրալիայում անցկացվող հավաքի ժամանակ, սակայն հանգստություն են պահպանում, քանի որ վստահ են, որ դարպասապահը հանդես է գալու «Ռեալ»-ում:








































