Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի և միության ներկայացուցիչների հետ։ Ներկայացնելով մայրաքաղաքի արդյունավետ կառավարման համատեքստում կատարվող աշխատանքը, քաղաքապետն առանձնացրել է եռաստիճան համակարգի կիրառումը և բրենպաստ բիզնես միջավայրի ստեղծումը, որը կնպաստի զարգացման ծրագրերի իրականացմանը։ Խոսելով վերջերս մեկնարկած «Օգնիր դպրոցիդե ծրագրի նպատակների մասին՝ քաղաքապետը նշել է, որ քարոզչության հարցումակնկալում է նաև Ռուսաստանի հայերի մության աջակցությունը։
Արա Աբրահամյանը Ռուսաստանի հայերի միության անունից պատրաստակամություն է հայտնել ըստ ամենայնի աջակցել քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերին։ Բացի այդ, առաջարկվել է քաղաքապետարանի հետ համատեղ իրականացնել «Մաքուր քաղաքե ակցիան, որն ուղղված է մայրաքաղաքի մաքրությանն ու բարեկարգմանը։ Նշվել է նաև, որ, որպես հասարակական նախաձեռնություն, ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ միությունը նախատեսել է մեկ ու կես միլիոն ծառ տնկել։ Այդ համատեքստում քննարկվել և առաջարկություն է ներկայացվել մայրաքաղաքում հիշատակի պուրակ հիմնելու վերաբերյալ։











































