«Բարսելոնա»-ի նախագահի թեկնածու Խոսեպ Մարիա Բարտոմեուի կարծիքով` ակումբի նախկին նախագահ Ժոան Լապորտան, ով նույնպես նախագահի պաշտոնի հավակնորդ է, չի ներկայացրել ակումբի զարգացման և թիմի հաջողությունների համար արժանի ծրագիր:
«Ես ուսումնասիրել եմ «Բարսելոնա»-ի նախագահի պաշտոնի թեկնածուների ծրագրերը: Բենեդիտոյի և Ֆրեյշիի նախագծերը հետաքրքիր են: Իսկ Լապորտայի նախագծերը շատ պարզունակ են «Բարսելոնա»-ի համար»,- TV3-ը մեջբերում է Բարտոմեուի խոսքերը:
Հիշեցնենք` կատալոնական ակումբի նախագահի ընտրությունները կայանալու են հուլիսի 18-ին:







































