Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը Վիեննայում «վեցյակի» ու Իրանի միջև ամփոփիչ լիագումար նիստի ժամանակ հայտարարել է, որ ձեռք բերված միջուկային համաձայնագիրը կլինի բավական ամուր՝ առնվազն 10 տարվա կտրվածքով։
Ֆաբիուսի խոսքով՝ գերտերություններն ուշադիր հետևելու են, թե ինչպես է Իրանն օգտագործելու պատժամիջոցների չեղյալ հայտարարումից ստացվող գումարները։ Ֆաբիուսը հավելել է, որ կառուցողական ամրությունը կողմերին հնարավորություն է տվել հասնելու բավական հուսալի համաձայնագրի՝ ծայրահեղ դեպքում առաջիկա 10 տարիների համար. «Հենց այդ ոգով մենք հետևելու ենք դրա իրագործմանը»։
Հարցին՝ արդյոք նա մտահոգ չէ՞, որ Իրանը կարող է պատժամիջոցների չեղյալ հայտարարումից ստանալիք գումարների օգնությամբ ձգտել տարածաշրջանում ապակայունության առաջացման, Ֆաբիուսը պատասխանել է. «Դա կլինի փորձություններից մեկը, և մենք կլինենք շատ զգոն»։








































