Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն վրացական Asaval-Dasavali թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկրի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիան եւ օլիգարխ Բադրի Պատարկացիշվիլին սպանվել են:
«Ցավոք, ես ապացույցներ չունեմ, բայց Բադրիին ու Ժվանիային սպանել են, դա պարզ Է, եթե ռեալ մտածենք»,-ասել Է նախկին նախագահը: Սակայն ո՞վ Է կատարել սպանությունը, հայտնի չէ, հավելել է Շեւարդնաձեն: «Ո՞վ նրանց սպանեց՝ կառավարությո՞ւնը, թե՞ ինչ-որ ուրիշ մեկը. դա այլ հարց Է»,-ասել է նա: