Վիեննայում «վեցյակի» ու Իրանի միջև համաձայնեցված միջուկային համաձայնագրի նախածի համաձայն՝ Իրանն ԱԷՄԳ-ին թույլ է տվել երկրի տարածքում մոնիթորինգ անցկացնել 25 տարվա ընթացքում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Իրանն այդ ընթացքում ԱԷՄԳ-ին կներկայացնի անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը։ Համաձայնագիրը նախատեսում է, որ Իրանի հանդեպ ՄԱԿ ԱԽ-ի սահմանած բանաձևերը կշարունակեն գործել 10 տարի։ Իրանը պարտավորվել է պլուտոնիում չարտադրել Արաքի օբյեկտում, իսկ մշակված վառելիքը Իրանի տարածքից դուրս կբերվի միջազգային միջնորդների կողմից։
Ընդգծվում է, որ ներկայումս Վիեննայում ամեն ինչ պատրաստ է Իրանի ու «վեցյակի» միջև համաձայնագրի ստորագրման համար։ Կողմերը հանդես են գալու եզրափակիչ հայտարարությամբ՝ ամփոփելով բազմամյա բանակցությունների արդյունքները՝ կապված իրանական միջուկային ծրագրի հետ։








































