Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը մեկնաբանել է Թուրքիայում հրադադարի ավարտի մասին «Քրդստանի համայնքների միության» (KCK) հայտարարությունը։
Դեմիրթաշը հայտարարել է, որ խաղաղության գործընթացը ներկայում ծայրահեղ փուլում է, և որպեսզի քրդերի ու Թուրքիայի կառավարության միջև հրադադարը շարունակվի, անհրաժեշտ է գործընթացը վերագործարկել նոր մակարդակով։ Դեմիրթաշը Թուրքիայի կառավարությանը կոչ է արել փոխել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հիմնադիր ու առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հանդեպ իր վերաբերմունքը։
Դեմիրթաշի խոսքով՝ KCK-ի արած հայտարարությունը դեռ չի նշանակում խաղաղության ավարտ։ Դեմիրթաշն անհրաժեշտ է համարել հրադադարի մասին փոխադարձ համաձայնագրի ընդունումն ու անվտանգության ամբարտակների ու ռազմական ամրակետերի կառուցման դադարեցումը։






































