Էլեկտրոնիկա և կենցաղային տեխնիկա արտադրող հարավկորեական Samsung Electronics ընկերությունը սմարթֆոնների միջոցով մարդու մարմնում ճարպային հյուսվածքի քանակի վերլուծության տեխնոլոգիայի արտոնագիր է ստացել: Համապատասխան զեկույցը հրապարակվել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության կայքում:
Հարավկորեական արտադրողը պնդում է, որ իր մշակած միջոցը հնարավորություն կտա որոշել ճարպային հյուսվածքի քանակը մարդու մարմնում այն ժամանակ, երբ սմարթֆոնի տերը պարզապես սարքը կպահի պարզած ձեռքերով իր դիմաց:
Մարդու մարմնի ընդհանուր քաշից ճարպային հյուսվածքի բաժինը որոշելու համար սմարթֆոնի վրա 4 էլեկտրոդ կտեղադրվի: Որոշ մոդելների դեպքում դրանք կարող են լինել սարքի հետևի պանելի վրա, մյուսների դեպքում՝ այսպես կոչված, կափարիչ-պատյանի վրա:
Թե Samsung Electronics-ը երբ է ծրագրում սկսել իր մշակած տեխնոլոգիայի ներդրումը՝ չի հաղորդվում:









































