Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ուշադրության կենտրոնում է:
The Telegraph-ի տեղեկությունների համաձայն` 26-ամյա ֆուտբոլիստն առաջին տեղն է զբաղեցնում «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալի տրանսֆերային նպատակների ցուցակում, որտեղ տեղ են գտել նաև Էդիսոն Կավանին և Կարիմ Բենզեման:
Հիշեցնենք` Լևանդովսկին «Բավարիա» է տեղափոխվել նախորդ ամռանը: Նախորդ մրցաշրջանում նա 53 հանդիպում է անցկացրել և 30 գոլի հեղինակ է դարձել:








































