Պենտագոնը մշակում է ամերիկյան զինված ուժերում տրանսսեքսուալների ծառայելու արգելքի վերացման հարցը, հայտնում է Associated Press-ը:
Աղբյուրի տվյալներով՝ այդ հարցը կբարձրացվի արդեն այս շաբաթ, որից հետո կես տարվա ընթացքում փոփոխությունները կստուգվեն`անճշտությունները բացահայտելու և մանրամասները մշակելու համար: Մասնավորապես ռազմական ղեկավարները պլանավորում են դիտարկել հարցերը իրավական, բժշկական և վարչական տեսակետից:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը արդեն հանձնարարել է բարձր որակավորված ռազմական և քաղաքացիական առաջնորդներից կազմել աշխատանքային խումբ այն բանի համար, որ խնդիրը օբյեկտիվորեն գնահատեն և պարզեն գործնական հետևանքները:









































