Հուլիսի 13-ին, ժամը 19.36-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում` Մալականի այգու մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:
Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.55-ին, մարվել` 21.43-ին:








































