Անգլիական «Լեսթեր»-ի նոր գլխավոր մարզիչ է դարձել Կլաուդիո Ռանյերին:
Իտալացի մասնագետն ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր: Մինչ այդ Ռանյերին հասցրել է 4 տարի գլխավորել Լոնդոնի «Չելսի»-ն (2000-2004 թթ.): Մասնագետի վերջին թիմը եղել է Հունաստանի ազգային հավաքականը, որը նա լքել էր նախորդ տարվա նոյեմբերին:
Հիշեցնենք, որ «Լեսթեր»-ը ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում զբաղեցրել էր 14-րդ հորիզոնականը:









































