Եվրոգոտու՝ այսօր ավարտված գագաթնաժողովը, որը 17 ժամ է տևել, եվրոպացի ղեկավարների ամենաերկարատև հանդիպումն է 2005 թ. հունիսից ի վեր, երբ ԵՄ-ում սկսվել է ճգնաժամերի տասնամյակը: Այդ գագաթնաժողովը ձգձգվել է Նիդերլանդներում և Ֆրանսիայում հանրաքվեների ժամանակ ԵՄ սահմանադրության նախագծի տապալման շոկի ֆոնին, հայտնում է TASS-ը:
10 տարվա վաղեմության ճգնաժամային գագաթնաժողովի խոսնակը նույն Ժան-Կլոդ Յունկերն է եղել, որը ղեկավարում է Եվրահանձնաժողովը, իսկ այն ժամանակ ԵՄ-ում նախագահող Լյուքսեմբուրգի կառավարության ղեկավարն էր:








































