Իտալացի նկարիչ Պաոլո Չիրիոն ԱՄՆ ԱԱԳ-ին յուրահատուկ՝ բացառապես գեղարվեստական պատերազմ է հայտարարել, հայտնում է RT-ն: Պաոլոն ԱԱԳ-ի բարձրաստիճան աշխատակիցների տրաֆարետային դիմանկարները աշխարհի տարբեր քաղաքներիում կպցնում է շենքերի պատերին: Նրա աշխատանքները հայտնվում են այնտեղ, որտեղ սովորաբար տեղադրում են հայտնիների կամ ներքնազգեստի մոդելների պատկերով պաստառներ:
Օգտագործելով ԱԱԳ հետախույզների լուսանկարները՝ Պաոլոն փորձում է դրանք համընդհանուր դիտման հանել, որպեսզի նրանք իրենց այնպես զգան, ինչպես նրանց գաղտնալսման պոտենցիալ օբյեկտները:
Ցուցահանդեսն անվանվել է Overexposed, որը կարելի է թարգմանել որպես «Դիտարկումների օբյեկտներ»:
Պաոլոն RT-ին իր աշխատանքի մասին ասել է. «Դրանք և´ պաստառներ են, և´ պատի նկարներ, և´ փոփ-արտ ոճով ստեղծագործություններ: Ես որոշեցի դրանք տեղադրել խոշորագույն քաղաքների փողոցներում, քանի որ հենց այնտեղ մարդիկ կարող են ամենից հաճախ տեսնել նրանց, լուսանկարել և հրապարակել սոցցանցերում: Այդպիսով, այդ կերպարները դրվում են համընդհանուր ցուցադրության: Մարդիկ կիմանան՝ նրանք ովքեր են և ինչ դեր են խաղում զանգվածային գաղտնալսման կազմակերպման գործում:
Իմ նախագծի միջոցով ես ուզում եմ լույս աշխարհ բերել զանգվածային գաղտնալսման ծրագրերի ստեղծողների դեմքերն ու անունները: Անձամբ ինձ անհանգստացնում է այն, որ հետևում են յուրաքանչյուր մարդու մոլորակի ցանկացած անկյունում, այդ թվում՝ ինձ: Կարծում եմ՝ դա մարդու իրավունքների խախտում է: Այդ ամերիկացիները լրտեսում են ոչ միայն սեփական քաղաքացիներին, այլև ամբողջ աշխարհի մարդկանց, ինչը ինձ շատ է անհանգստացնում»:









































