«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան մեկնաբանել է Իսպանիայի հավաքականի իր խաղընկեր Իկեր Կասիլյասի` «Պորտու» տեղափոխությունը:
Առաջիկա մրցաշրջանում 34-ամյա դարպասապահը հանդես կգա Պորտուգալիայի առաջնությունում` «Պորտու»-ի կազմում:
«Չեմ խոսել Իկերի հետ, բայց կարծում եմ իրավիճակը բարդ է: Կասիլյասի համար դժվար կլինի հեռանալ ակումբից, որտեղ նա անցկացրել է մի ամբողջ հավերժություն: Տեսնենք, թե ինչպես նա կհաղթահարի այս ամենը»,- La Sexta-ն մեջբերում է Ինյեստայի խոսքերը:







































