Հունաստանի հետ համաձայնագիր ձեռք բերվել է, օգնության նոր փաթեթի շուրջ բանակցությունների մեկնարկի համար պայմանները համաձայնեցվել են։ Այս մասին Բրյուսելում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Մենք ուղի ենք բացել դեպի նոր օգնություն»,- հայտարարել է կանցլերը։ Նա ընդգծել է, որ ճգնաժամային պետության հարկերի դուրսգրումը օրակարգում չկա։
Մերկելի խոսքով՝ Հունաստանի օգնության ընդհանուր ծավալը 3 տարում կկազմի 82-86 մլրդ եվրո։
Հունաստանը համաձայնել է 50 մլրդ եվրո ծավալով հիմնադրամի ստեղծմանը՝ օգնության երրորդ ծրագրի երաշխավորման համար, գագաթնաժողովի արդյունքներով հայտարարել է Եվրախմբի նախագահ Յերուն Դեյսելբլումը։
Եվրահանձնաժողովը կապահովի Հունաստանի տնտեսությունում ներդրումներ 35 մլրդ եվրոյի մակարդակով՝ եվրոգոտու գագաթնաժողովի արդյունքներով հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը։







































