Ադրբեջանական Salam News լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն պաշտոնական այցով ժամանում է Ադրբեջան: Այդ այցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով է:
Ադրբեջանական այցի շրջանակներում Ռումինիայի նախագահը հանդիպումներ է ունենալու իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի, վարչապետ Արթուր Ռասիզադեի և Միլլի մեջլիսի (խորհրդարան) խոսնակ Օգտայ Ասադովի հետ:
Հիշեցնենք, որ Բեսեսկուն Ռումինիայի նախագահ է դարձել 2004 թվականի դեկտեմբերի 21-ին: