Saturday, 06 06 2026
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ

Փաստաբանների պալատի առաջարկը ձեռնտու է նաև դատավորներին

«Այդ մեծ գումարների պահանջը կարող է հանգեցնել լրատվամիջոցների գործունեությանը խոչընդոտելուն և կասեցնելուն: Այդ առումով Փաստաբանների պալատի որոշումը դրական առաջարկ է և հօգուտ լրատվամիջոցների է, և եթե դատարանների նախագահների խորհուրդը իսկապես ուզենա դա կիրառել, և այդ առաջարկը դնի շրջանառության մեջ, ապա մենք ինչ-որ տեղ ավելի պաշտպանված կլինենք»,- Փաստաբանների պալատի խորհրդի որոշմանն անդրադառնալով՝ «Առաջին լրատվականի» հետ զրույցում կարծիք հայտնեց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է վիրավորանքի և զրպարտության միջոցով արատավորված գործարար համբավի պաշտպանության պահանջի վերաբերյալ գործերով փաստաբանի վարձատրության ողջամիտ չափ նախատեսել 300 հազար, արատավորված պատվի և արժանապատվության պաշտպանության պահանջի վերաբերյալ գործերով` 200 հազար դրամից ոչ ավելի: Եթե առկա է երկու դեպքն էլ` կրկին 300 հազար դրամ է սահմանվել շեմը: Այս առաջարկը խորհրդատվական բնույթ ունի, սակայն ներկայացվելու է նաև դատավորներին:

Օհանյանը նկատեց, որ փաստաբանների պալատի առաջարկած գումարը փաստաբանական ծախսերի առավելագույն չափն է, և պարտադիր չէ, որ դատարանն անպայման բավարարի 300 հազար դրամի վարձատրությունը, քանզի Հայաստանում կան փաստաբաններ, որոնք մի ամբողջ դատական գործընթացի մասնակցում են ու ստանում է 20-50 հազար դրամ վարձատրություն. «Պետք է արձանագրել, որ դա առավելագույն չափն է: Պետք է նաև հասկանալ, որ դա խորհրդատվական բնույթի առաջարկ է, և հնարավոր է, որ ոչ ոք դրան ուշադրություն չդարձնի, և շարունակեն բավարարել 3 միլիոնի վարձատրության պահանջները»:

Ա. Օհանյանի խոսքերով, այս առումով լրագրողական հանրությունն անելիք ունի. «Մենք պիտի ավելի հետևողական լինենք, ավելի հստակ դնենք մեր պահանջները և պիտի հայտարարենք, որ եթե մեծ ֆինանսական տույժեր են դրվում թերթերի վրա, ապա դա մամուլի ազատ խոսքը սահմանափակելուն ուղղված քայլեր են»:

«Հրապարակի» խմբագիրը նշեց, որ, տեղյակ լինելով «խոհանոցային» անցուդարձին և այդ առաջարկի հասունացմանը, կարծում է, որ նաև դատավորներին է ձեռնտու այդ առաջարկն ընդունելն ու կիրառելը. «Այդ դեպքում դատավորներն ավելի հստակ ուղեցույց են ունենում, թե ինչպես առաջնորդվել, հակառակ պարագայում, ամեն գործով, որի հետևում կանգնած է Ռոբերտ Քոչարյանի նման հեղինակավոր մեկը, կարող են պահանջել և հասնել նրան, որ ինչ-որ ֆանտաստիկ թվեր բավարարվեն: Իսկ այդ գործերը, հասնելով Եվրադատարան, այդ նույն դատավորների գործունեության հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացնում: Դատավորները պետք է շահագրգիռ լինեն, որ այդ հարցում շրջաբերականի կամ նորմատիվ ակտի շրջանակներում գործեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում